Բաթումում ընթանում է Ուկրաինային աջակցող ցույց
Բաթումում ընթանում է Ուկրաինային աջակցող ցույց

Բաթումիում ընթանում է Ուկրաինային աջակցող ցույց։ Աջարիայում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների հետ Եվրոպայի հրապարակում ներկա են նաև Ռուսաստանի քաղաքացիներ։

«Ես պատերազմ չեմ ուզում, եթե այսպես շարունակվի, մենք՝ Ռուսաստանի քաղաքացիներս, շուտով աշխարհում ոչ մի տեղ չենք կարողանա գնալ։ Ես դատապարտում եմ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ես աջակցում եմ զարգացած, բարգավաճ Ուկրաինային»,- Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է Ռուսաստանի մի քաղաքացի։

Հանրահավաքին ներկա են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

«Ես հիշում եմ բազմաթիվ զանգեր Ուկրաինայից 2008 թվականին: Նույնը պետք է անենք այսօր, որպեսզի կարողանանք օգնել Ուկրաինային, մասնակցել հումանիտար առաքելություններին, անհրաժեշտության դեպքում տուժածներին ընդունել հակամարտության գոտիներից, Աջարիան դրա ներուժն ունի»,- ասաց «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գիորգի Կիրթաձեն: