Բնական աղետը խնդիրներ է ստեղծել Բաթումում:
Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով՝ հորդառատ անձրևների հետևանքով, խնդիրներ են ստեղծվել մի շարք փողոցներում։ Գետերը վարարել են, ինչի հետևանքով ջրանցքներում տիղմ է կուտակվել։
Նաև ուժեղ քամու հետևանքով ծառեր են վնասվել և ընկել։ Մի քանի դեպքերում տապալված ծառն ընկել է մեքենաների վրա։
«Քաղաքապետարանի բոլոր ծառայությունները մոբիլիզացված են և շարունակում են աշխատել 24 ժամ»,- հայտնել են Բաթումիի քաղաքապետարանից։