Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար Բաթումիում բացվել է 105 ընտրատեղամաս: Դրանցից մեկը կովիդ-տեղամաս է, և մեկ հատուկ տեղամաս բացվել է քրեակատարողական հիմնարկում:
Այս տարի Բաթումիում ընտրություններին գրանցված է ավելի քան 148 հազար ընտրող: Քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 10, իսկ քաղաքային խորհրդում տեղերի համար՝ 16 քաղաքական կուսակցություն:
Բաթումիին զուգահեռ, ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Աջարիայի ևս 5 մունիցիպալիտետներում, որոնցից յուրաքանչյուրի քաղաքապետի համար երեք թեկնածու է առաջադրված, իսկ չորս թեկնածու՝ Շուախևիում: