Բաթումում ապրիլի 27-ին տեղի կունենա զբաղվածության լայնածավալ ֆորում
Զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով՝ Բաթումիում ապրիլի 27-ին տեղի կունենա զբաղվածության լայնածավալ ֆորում։
Զբաղվածության խթանման պետական գործակալության և Աջարիայի զբաղվածության գործակալության նախաձեռնությամբ ժամը 14:00-ին «Շերատոն Բաթումիում» մեկնարկող ֆորումին կմասնակցեն ավելի քան 70 ընկերություններ։
«Քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու ավելի քան 2 000 թափուր աշխատատեղերից՝ ռեստորան, արդյունաբերություն, հյուրանոց, շինարարություն, առևտուր և տրանսպորտ»:
Այս տարի առաջին անգամ, բացի ընկերություններից, քաղաքացիներին սեփական ծառայություններն ու ծրագրերը կներկայացնեն պետական գերատեսչությունները։
Զբաղվածության ֆորումին ներկայացված կլինեն նաև տեղական արհեստագործական քոլեջները: Զբաղվածության խթանման պետական գործակալությունը զբաղվածության ֆորումներ է անցկացնում ողջ երկրում»,- նշվում է Զբաղվածության խթանման պետական գործակալության հաղորդագրության մեջ։