Բաթումում անցկացվել է քիքբոքսինգի և MMA-ի «Grand Bellagio Championship-2» միջազգային մրցաշարը։ Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարում ութ մենամարտերից վեցը կազմակերպվել են քիքբոքսինգի, իսկ երկուսը` MMA-ի կանոններով:
Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Իսրայելից, Բելգիայից, Իրանից, Ուգանդայից, Ղազախստանից, Թուրքիայից։
MMA-ի կանոնների համաձայն՝ 120 կգ քաշային կարգում մենամարտող վրացի մարզիկ Թիմուր Գորդինսկի-Դադուանը նոկաուտով հաղթեց իրանցի մրցակցին՝ Հոսեյն Ֆաթիզահեին։
Քիքբոքսինգի մինչև 60 կգ քաշային Լերի Գոգոխիան հաղթեց հայ մրցակից Արմեն Պետրոսյանին։ 69 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Ամիրան Նաճղեբիան։ Նա հաղթել է թուրք Ալփերեն Ավջին։ Թուրք մարզիկ Ահմեդ Քըլըչը 83 կիլոգրամ կարգում պարտվել է վրացի մարզիկ Զուկա Իվանիաձեին։
Գիշերվա գլխավոր մենամարտը տեղի ունեցավ քիքբոքսինգի աշխարհի յոթակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Ալի Նաբիևի և ուգանդացի մարզիկ, մայրցամաքի և աշխարհի եռակի չեմպիոն Ումար Սեմատայի միջև։ Ալիմ Նաբիևը 64 գոտեմարտից հաղթեց 56-րդը։