Բաթումիում, Եվրոպայի հրապարակում տեղի է ունեցել Մզիա Ամաղլոբելիի աջակցության ցույց
Բաթումիում, Եվրոպայի հրապարակում տեղի է ունեցել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի աջակցության ցույց։
«Ազատություն Մզիա Ամաղլոբելիին, համերաշխություն վրացական մեդիային» և այլ բովանդակությամբ պաստառներով ցուցարարներն հավաքվել էին ցույցի վայրում։
Ցույցին ներկա էին ոչ միայն լրագրողներ, այլև ուսանողներ, քաղաքացիական ակտիվիստներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Մեր հիմնական ուղերձն է՝ ազատություն Մզիա Ամաղլոբելիին և ազատություն վրացական մեդիային, որովհետև այսօր ընդունված օրենքները, փաստորեն, սպանում են վրացական մեդիան։ Մզիա Ամաղլոբելիի գործը ուղղակիորեն կապ ունի այն իրադարձությունների հետ, որոնք զարգանում են վրացական մեդիայի շուրջ։ Արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ կալանքի տակ է գտնվում լրագրողը, որը, ըստ էության, հանդիսանում է ազատ մեդիայի խորհրդանիշ», – հայտարարել է «Բաթումելեբի» թերթի խմբագիր Նանա Քվաչաձեն։
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ բողոքի ակցիաները շարունակական կլինեն տարբեր ձևաչափերով այնքան ժամանակ, մինչև Մզիա Ամաղլոբելին չազատվի։