Բաթումիում շենքի շինարարության ժամանակ բարձրությունից բանվոր է ընկել և տեղում մահացել
Բաթումիում շենքի շինարարության ժամանակ բարձրությունից բանվոր է ընկել և տեղում մահացել

Բաթումիում շենքի շինարարության ժամանակ բարձրությունից բանվոր է ընկել: Տղամարդը տեղում մահացել է:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նկատի ունի շինարարության ժամանակ անվտանգության կարգի խախտում, որը դարձել է մահվան պատճառ:

Տեղում աշխատում են իրավապահները և քրեագետները: