Բաթումիում, փրկարարները շենքի փլատակներում փնտրում են, հավանաբար, ևս երեք մարդու
Բաթումիում, փրկարարները շենքի փլատակներում փնտրում են, հավանաբար, ևս երեք մարդու, – լրագրողներին ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին:
«Ցավոք, երեկվա իմ մեկնաբանությունից հետո հինգ մահացած մարդ է հայտնաբերվել: Մեր տեղեկություններով, ինչ աշխատել ենք և գրեթե կարող ենք վստահորեն ասել, որ մենք փնտրում ենք երեք հոգու: Մեր օպերատիվ տեղեկատվության համաձայն, չպետք է լինի ավելի շատ:
Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն, ապա գիտեք, որ մենք պատասխանատվության ենք ենթարկել երեք հոգու: Բնակարանի սեփականատերը և այն երկու անձինք, ովքեր աշխատանքներ էին տանում առաջին հարկում: Ես դեռ հստակ չեմ կարող ասել ձեզ: Դատարանը կորոշի՝ իրենց մեղքն էր, թե փլուզման պատճառն այլ բան էր», – ասաց Վախտանգ Գոմելաուրին:
Հարցին, թե հնարավոր է ձերբակալվածների թիվը ավելանա, Գոմելաուրին ասաց, որ այն կարող է ավելանալ կամ չավելանալ:
Փլատակներից փրկված երկու քաղաքացիներ շարունակում են մնալ հիվանդանոցում: Բացի այդ, փրկարարների կողմից փլատակներում հայտնաբերվել է հինգ մարդու դի:
Ըստ ՆԳՆ-ի, որոնողափրկարարական աշխատանքները, ինչպես նաև քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում: