Բաթումիում փրկարարները եւս երկու մարդու դի են դուրս բերել շենքի փլատակներից
Բաթումիում փրկարարները եւս երկու մարդու դի են դուրս բերել շենքի փլատակներից: Նրանցից մեկն անչափահաս է:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ըստ առկա տեղեկությունների, փլատակներում որոնվում է մեկ անձ:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով վեց մարդ է մահացել: Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 5 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:
Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: