Բաթումիում ոստիկանությունը սպանության և վիրավորելու փաստով ձերբակալել է մեկ մարդու
Բաթումիում ոստիկանությունը սպանության և վիրավորելու փաստով ձերբակալել է մեկ մարդու

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել 1996 թվականին ծնված Ջ.Մ.-ին՝ դիտավորյալ սպանության և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ-ն:

Գերատեսչության տվյալներով, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Բաթումիում՝ Ֆրիդոն Խալվաշի պողոտայում, «Երազանքների քաղաքի» տարածքում, վեճի արդյունքում, երկու տղամարդու – 1977 թվականին ծնված Գ.Բ.-ին և 1993 թվականին ծնված Գ.Ա. սառը զենքի կիրառմամբ վիրավորվել է և դիմել փախուստի: Հասցված վերքերի արդյունքում Գ.Բ.-ն մահացել է մինչ հիվանդանոց տեղափոխվելը, իսկ Գ.Ա.-ին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բժշկական օգնություն:

«Ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է հանցագործության զենքը՝ դանակը: Դիտավորյալ սպանության և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու փաստերը քննվում են Քրեական օրենսգրքի 108-րդ և 117-րդ հոդվածներով: Հանցագործությունները նախատեսում են ազատազրկում 3-ից 15 տարի ժամկետով», – ասացին ՆԳՆ-ից: