Բաթումիում ՆԳՆ-ն մեկ անձի է ձերբակալել՝ «TBC Bank»-ի աշխատակցի վիրավորման գործով
Բաթումիում ՆԳՆ-ն մեկ անձի է ձերբակալել՝ «TBC Bank»-ի աշխատակցի վիրավորման գործով։ Այս առնչությամբ տեղեկություն է տարածում Վրաստանի ՆԳՆ-ն։
Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
«ՆԳՆ Աջարիայի ոստիկանության բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1991 թվականին ծնված Ի.Շ.-ին՝ սպանության փորձ կատարելու մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Բաթումիի բանկերից մեկի մասնաճյուղում ծանոթ, նույն բանկի աշխատակից՝ 1988 թվականին ծնված Ջ.Ա.-ին սառը զենքի կիրառմամբ վիրավորել է: Վիրավոր տղամարդը տեղափոխվել է բուժհաստատություն։
Ոստիկանությունը Ի.Շ-ին ձերբակալվել է դեպքի վայրում։
Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ դանակը։
Սպանության փորձի փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածով»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։