Բաթումիում, Շարաշիձեի փողոցում թունավորվել է մոտ 50 մարդ: Տեղի բնակիչներն ասում են, որ դա պայմանավորված է խմելու ջրով, սակայն դեռ հայտնի չեն թունավորման ճշգրիտ պատճառները:
Աջարիայի առողջապահությունում հաստատում են փաստը, սակայն չեն կարող անվանել թունավորված անձանց թիվը:
Ինչպես հայտարարել են Աջարիայի առողջապահության նախարարության մամլո ծառայությունում, թունավորվածներին տեղափոխում են ինֆեկցիոն հիվանդանոց: