Բաթումիում մեկնարկում է Կովկասյան համալսարանի կամպուսի և դպրոցի շինարարությունը
Բաթումիում մեկնարկում է Կովկասյան համալսարանի կամպուսի և դպրոցի շինարարությունը: Նախագծի ներդրումային արժեքը կազմում է 20 միլիոն լարի: Այսօր հիմնարկեքի տոնական արարողությանը մասնակցել են Աջարիայի կառավարության և Կովկասյան համալսարանի ներկայացուցիչները:
Շինարարությունը կավարտվի երեք տարուց և կրթական տարածքը հաշվի է առնված 1500 ուսանողի և 800 աշակերտի վրա:
Կամպուսը և դպրոցը հագեցած են լինելու ժամանակակից ենթակառուցվածքով, գրադարանով, լաբորատորիաներով, մարզահրապարակներով և լողավազանով:
Կովկասյան համալսարանում հնարավոր կլինի սովորել բակալավրային և մագիստրոսային ծրագրերում, ինչպես նաև կավելանա Բաթումիի կամպուսի երկու նոր ուղղություն – Կովկասյան ծովային դպրոց և խոհարարության ակադեմիա: Համալսարանում կգործի թրեյնինգ-կենտրոն:
«Բաթումիում կայացել է շատ կարևոր նախագծի շինարարության հիմնարկեքը, որը միավորում է բակալավրային, մագիստրոսային և միջազգային դպրոցը, որտեղ կսովորի ավելի քան 800 աշակերտ: Սա հնարավորություն է ինչպես բաթումցի երիտասարդների, այնպես էլ՝ ամբողջ տարածաշրջանի բնակիչների համար, ունենան մատչելի ժամանակակից կրթություն: Սա ավելի շատ միջազգային ուսանողին հյուրընկալելու հիմք է»,- հայտարարել է Աջարիայի կառավարոթյան նախագահ Թորնիկե Ռիժվաձեն: