Բաթումիում մեկնարկել է «Երազանքի քաղաքի» շինարարության երկրորդ փուլի նախագծումը
Բաթումիում մեկնարկել է «Երազանքի քաղաքի» շինարարության երկրորդ փուլի նախագծումը

Բաթումիում «Երազանքի քաղաքում», որտեղ կամայականորեն վերաբնակեցված 582 ընտանիքի համար նախատեսված երեք բնակելի շենքերի շինարարությունը մոտենում է ավարտին, շուտով կիրականացվի նույն մասշտաբի նոր նախագիծ, – հայտնում է Աջարիայի կառավարությունը:

Նրանց խոսքով, սկսվել է «Երազանքի քաղաքի» կառուցման երկրորդ փուլի նախագծումը: Այն ներառում է ամբողջ տարածքի պլանավորում, քաղաքաշինության պատշաճ զարգացում, կրթական, բնակելի և հանգստի տարածքների ստեղծում:

«Երազանքի քաղաքում» կկառուցվեն լրացուցիչ բազմաբնակարան տներ, հանրակրթական դպրոց եւ մանկապարտեզ: Երկրորդ փուլի շրջանակներում տարածքում կկազմակերպվեն կայանատեղի, մանկական խաղահրապարակ, հետիոտնային, հեծանվային ուղիներ և արտաքին լուսավորություն: Տները կհագեցվեն գազամատակարարմամբ, ջրամատակարարմամբ և կոյուղով: Քաղաքացիներին տեղում հասանելի կլինեն նաև տարբեր ծառայություններ:

Արդեն բացահայտվել է այն ընկերությունը, որը կիրականացնի երկրորդ փուլի նախագիծը», – ասվում է Աջարիայի կառավարության հաղորդագրության մեջ:

Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ջաբա Փուտկարաձեն հանդիպում է ունեցել ընկերության ներկայացուցիչների և ճարտարապետների հետ: Հանդիպմանը նրանք խոսեցին իրականացվելիք նախագծային աշխատանքների մասին: