Բաթումիում Մայիսի 26-ի փողոցի փլուզված շենքի հարեւանությամբ գտնվող շենքի բնակիչներին տեղափոխում են հյուրանոցներ
Բաթումիում Մայիսի 26-ի փլուզված շենքի հարեւանությամբ գտնվող տնից, որը գտնվում է Մեմեդ Աբաշիձե փողոցի թիվ 56 հասցեում, սկսվել է բնակչության տարհանումը:
Տան բնակիչներին տեղափոխում են հյուրանոցներ, քանի որ, փորձագետների կարծիքով, տունն ապրելու համար անվտանգ չէ: Փորձաքննության եզրակացության մասին բնակիչներն իմացել են այսօր երեկոյան, որից հետո հեռանում են տարածքից:
Տունը բաղկացած է հինգ մուտքերից, հինգերորդ մուտքը, որը քանդված տան անմիջական հարեւանությամբ էր, մի քանի օր ազատ է, իսկ մնացած մուտքերից այսօր երեկոյան սկսեցին դուրս գալ բնակիչները:
Տնային համայնքի ղեկավար Քեթեւան Պապավան ասում է, որ իրենց շենքում տեսանելի վնասվածքներ չեն նկատվել:
«Մենք տան ոչ մի տեսանելի վնաս չենք նկատել, այնուամենայնիվ, քաղաքապետարանի ներկայացուցիչները մեզ հայտնեցին փորձաքննության եզրակացության մասին, հետևաբար, մենք զգուշացրինք բոլոր բնակիչներին լքել շենքը: Յուրաքանչյուր մուտքում ապրում է մոտ 10-14 ընտանիք, որոնք բավականին լավ պայմաններով հյուրանոցներ են տեղափոխվում»,-ասաց Քեթեւան Պապավան:
Ինչպես ասում է համայնքի ղեկավարը, խոսվում է տան ամրակայման մասին, և երկուշաբթի կորոշվի, թե ինչ տեսքով այն կամրապնդվի: