Բաթումիում «Մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում այսօր 40 ընտանիքի նոր բնակարան է հատկացվել
Բաթումիում «Մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում այսօր 40 ընտանիքի նոր բնակարան է հատկացվել։ Ծրագիրը նախատեսված է Բաթումիում գրանցված այն բնակիչների համար, ովքեր չունեն սեփական բնակարանը և կարող են հոգալ բնակարանի արժեքը վարձակալության տեսքով։
Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով՝ արդեն 80 ընտանիք բավարարված է։ Ծրագրի շրջանակներում տարեվերջին բնակելի տարածքներ կտրամադրվեն եւս 100 ընտանիքի։
Մատչելի բնակարանների ծրագրի շրջանակներում Ջավախիշվիլի փողոցում կառուցվել է չորս հինգհարկանի շենք։ Այս փուլում ընթացքի մեջ է ևս չորս շենքի շինարարությունը։ Ծրագրին մասնակցող ընտանիքները ընտրվել են մրցույթում հաղթող ընկերության կողմից։ Մինչ օրս ծրագրի իրականացման համար ծախսվել է մինչեւ 13 մլն լարի։
«Այսօր բնակարանային տարածքներ ենք հանձնել ևս 40 ընտանիքի, ովքեր օգտվել են մատչելի բնակարանային ծրագրից։ Սա կարևոր նախագիծ է, որը նախատեսված է Բաթումիում գրանցված բնակչության համար, ովքեր չեն կարողացել բնակարան գնել, ունեն մշտական եկամուտ և երկար, բարենպաստ ժամանակահատվածում կարող են հոգալ բնակարանի արժեքը։ Ծրագրի շրջանակներում կառուցվել է չորս շենք, ընդհանուր առմամբ բավարարվել է 80 ընտանիք։ Ընթացքի մեջ են ևս չորս շենքերի շինարարական աշխատանքները՝ նախատեսված լրացուցիչ 100 ընտանիքի համար, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ։ Ծրագրի համար ծախսվել է մոտ 13 մլն լարի»,- ասել է Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանին։