1988 թվականին ծնված, նախկինում դատապարված Գ.Մ.-ին կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են Բաթումիում,- այս մասին տեղեկություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:
«Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածը ընթացիկ տարվա մայիսի 4-ին, Բաթումիում, առևտրի կենտրոնում գտնվող տարադրամի փոխանակման կետում, ատրճանակով սպառնալով գումար է պահանջել գանձապահից:
Հետաքննությունն ընթանում է կողոպուտի փաստով, Վրաստանի ՔՕ-ի 179-րդ հոդվածի առաջին մասով:
Հանցանքը նկատի ունի 5-ից 7 տարվա ազատազրկում»,- նշված է ՆԳՆ-ում: