Բաթումիում կողոպտել են Մայիսի 26-ի փողոցում գտնվող խանութներից մեկը
Բաթումիում կողոպտել են Մայիսի 26-ի փողոցում գտնվող խանութներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 07:00-ին:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է խանութի սեփականատերը, թալանիչները գողացել են հավանաբար 250 լարի:
«Այսօր 02:30-ին փակել ենք խանութը: Ինչպես ֆիքսել են տեսախցիկները, խանութ է ներխուժել մոտ 5 թալանիչ և տագնապի ազդանշանը միացել է շատ շուտ: Դրանից հետո նրանք մոտ կես րոպեում լքել են տարածքը: Տարել են 100 լարի գումար, իսկ մնացածը՝ ծխախոտ: Ընդհանուր գողացել են 250 լարի»,- հայտարարել է խանութի սեփականատերը:
Ինչպես տեղեկացնում Առաջին ալիքի լրագրողը, սեփականատիրոջն արդեն հարցաքննել են:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 177-րդ հոդվածով, որը նկատի ունի գողություն և 4-ից 7 տարվա ազատազրկում: