Բաթումիում կողաշրջվել է ուղևորատար միկրոավտոբուս, տուժել է 5 մարդ

Բաթումիում, Բագրատիոնիի և Աղմաշենեբելիի փողոցների խաչմերուկում կողաշրջվել է ուղևորատար միկրոավտոբուսը: Վթարի հետևանքով տուժել է 5 մարդ:

Ականատեսներն ասում են, որ դեպքի պատճառ է դարձել միկրոավտոբուսի առջևում երթևեկող թեթև մարդատար ավտոմեքենայի անհասկանալի շարժումները, միկրոավտոբուսի վարորդը փորձել է խուսափել, որի հետևանքով կողաշրջվել է:

Ականատեսները նաև պատմում են, որ շտապ օգնությունը երեք անձի տեղափոխել է կլինիկա: Նրանք ունեն կոտրվածքներ, կապտուկներ և վերքեր, սակայն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չեն եղել:

Տեղում գտնվում են իրավապահներ, ընթանում են քննչական գործողություններ: