Բաթումիում կայացավ Սահմանադրական դատարանի 2020 թվականի զեկույցի շնորհանդեսը
Բաթումիի «Հիլթոն» հյուրանոցում կայացավ Սահմանադրական դատարանի 2020 թվականի զեկույցի շնորհանդեսը: Փաստաթուղթը վերանայում է անցած տարի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները:
«Ոչ կառավարական հատվածը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ Վրաստանի օրենսդրությունում փոփոխություններ պետք է կատարվեն: Շնորհանդեսի մասնակիցները քննարկեցին հասարակական կազմակերպությունների կողմից Սահմանադրական դատարանը կարգավորող օրենսդրության թերությունները:
Հանդիպման մասնակիցների շրջանում տեղի ունեցավ քննարկում: Բացահայտվել են հիմնական միտումները, որոնցով բնութագրում է Սահմանադրական դատարանի գործունեությունը», – ասաց ՍԴ նախագահ Մերաբ Տուրավան: