Բաթումիում, հյուրանոցներից մեկի անվտանգության աշխատակցի գլխին քար են նետել
Բաթումիում, Ճավճավաձեի փողոցում հյուրանոցներից մեկի անվտանգության աշխատակցի գլխին քար են խփել, որի հետևանքով նա հայտնվել է հիվանդանոցում: Նա կոնֆլիկտ է ունեցել անչափահասների հետ: Ականատեսների հայտարարությամբ, վիճաբանությունից հետո, գնչու երեխաները նրա վրա քար են նետել:
Բաթումիի շտապ օգնության ծառայության տեղեկությամբ, տուժածին տեղափոխել են քաղաքի հիվանդանոց: Բժիշկների տեղեկությամբ, հասցված վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ:
Տեղի ունեցած փաստով ՆԳՆ-ն հետաքննությունն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը նկատի ունի բռնություն: