Բաթումիում հարգել են հոկտեմբերի 8-ին բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակը
Բաթումիում հարգել են հոկտեմբերի 8-ին բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակը

Բաթումիի մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի տան փլուզումից մեկ տարի է անցել: Այսօր հիշել են Բաթումիում տեղի ունեցած ողբերգության զոհերին։

Բնակելի շենքի փլուզման վայրում Աջարիայի կառավարության ներկայացուցիչներն ու քաղաքացիները զոհերի ընտանիքի անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցին մահացածների հիշատակին։

Ողբերգության վայր են ժամանել Հատուկ նշանակության վարչության հրշեջ-փրկարարները։

Բաթումիում հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, փլուզվել է Մայիսի 26-ի փողոցի բնակելի շենքի մի մասը։ Զոհվել է ինը մարդ, վիրավորվել է մեկ մարդ։ Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման փաստի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք անձի՝ բնակարանի տիրոջը եւ երկու բանվորի։ Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրել շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան և ծանր հետևանքների։

Ավերված բնակելի տան տեղում տուժածների համար նախատեսված է նոր բնակելի շենքի կառուցում։