Բաթումիում գտնվող փոխնակ մայրության կենտրոնում քննչական գործողություններ են իրականացվել անդրազգային հանցագործության շրջանակներում
Բաթումիում գտնվող փոխնակ մայրության կենտրոնում քննչական գործողություններ են իրականացվել անդրազգային հանցագործության շրջանակներում

Վրաստանի դատախազության և Իսրայելի իրավապահների համատեղ մասնակցությամբ, Իսրայելի Պետությունից ստացված իրավական օգնության ցուցաբերման մասին միջնորդության հիման վրա, անդրազգային հանցանքի շրջանակներում, Բաթումիում գտնվող արհեստական ​​բեղմնավորման և փոխնակ մայրության BIRTH կենտրոնում կատարվել են քննչական և դատավարական գործողություններ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։

Քննչական գերատեսչության տվյալներով՝ իրավապահները բժշկական կլինիկայից հեռացրել են փաստաթղթային և էլեկտրոնային տեղեկատվություն։

«Միջազգային հետաքննության շրջանակներում այս փուլում շարունակվում են քննչական և դատավարական գործողությունները՝ ներառյալ Վրաստանի և Իսրայելի քաղաքացիների պլանավորված հարցաքննությունը որպես վկա»,- ասվում է տեղեկատվության մեջ։