Բաթումիում, Գորգիլաձեի փողոցում կողոպտել են տեխնիկայի խանութներից մեկը
Բաթումիում, Գորգիլաձեի փողոցում կողոպտել են տեխնիկայի խանութներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին, գողացել են բջջային հեռախոսներ:
«Խանութը կողոպտել են հավանաբար անչափահասները: Տեսագրությունում երևում է երկու անձ»,- հայտարարել է խանութի աշխատակից Ռեզո Տաբիձեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հաստատում են, որ հավանական մեղավորների ինքնությունը պարզված է: Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 177-րդ հոդվածով, որը նկատի ունի գողություն: