Բաթումիում գողացել են ավտոմեքենայի անվադողերը: Այսօր առավոտյան Աղմաշենեբելու փողոցում բնակվող Բադրի Բերիձեի բակում կայանած ավտոմեքենան եղել է առանց անվադողերի:
Ավտոմեքենան այլ տիպի վնասվածքներ չունի:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, տեղի ունեցածի շուրջ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 177-րդ հոդվածով, որը նկատի ունի գողություն: Հանցանքը նկատի ունի մինչև 7 տարվա ազատազրկում: