Բաթումիում «Էժան տուն» նախագծի շրջանակում բնակարաններով ապահովվեց 40 ընտանիք
Բաթումի քաղաքապետարանի «Էժան տուն» նախագծի շրջանակում բնակարաններով ապահովվեց 40 ընտանիք: Ավարտվել է Բաթումի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի առաջին փուլը՝ մատչելի բնակարան (այսպես կոչված` էժան տուն): Էժան տունը կառուցվել է այն քաղաքացիների համար, ովքեր տարիներ շարունակ բնակվել են Բաթումում և չեն կարողացել տուն գնել, մշտական եկամուտ ունեն և երկար, արտոնյալ ժամանակ կկարողանան հոգալ բնակարանի ծախսերը:
Այսօր Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, Բաթումիի քաղաքապետի պաշտոնակատար Լելա Սուրմանիձեի հետ միասին, ծրագրի շրջանակներում բնակարաններ հանձնեցին 40 ընտանիքի՝ Ջավախիշվիլիի փողոցում կառուցված երկու տներում:
Ծրագրին մասնակցող ընտանիքները ընտրվել են մրցույթում հաղթած ընկերության կողմից, իսկ բնակարանները՝ վիճակախաղով:
Ծրագրի երկրորդ փուլի հայտերը կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի վերջ: Երկու փուլերում էլ 80 ընտանիքի կտրամադրվի բնակարան:
Նախագծի արժեքը չորս միլիոն 667 հազար 746 լարի է: