Բաթումիում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարը

11:33, 24.04.2018

«Վրաստանում իրականացված բարեփոխումները և ժողովրդավարության միավորում»,- այս բովանդակության նստաշրջանով է շարունակվել այսօր Բաթումիում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարը:

Հարցի շուրջ զեկույցով հանդես են գալու խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի նախագահի տեղակալ Սերգի Կապանաձեն և նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Նացվլիշվիլին:

Այսօր, սեմինարը մասնակիցները քննարկելու են Վրաստանում քաղաքացիական հասարակության և խորհրդարանական ժողովրդավարության վրա անցում կատարելու հարցերը:

 

Նմանատիպ