Բաթումիում ընթացող բողոքի ցույցին, մասնակիցները պահանջել են, որ հանրահավաքին ներկայանա Աջարիայի կառավարության նախագահը

Բաթումիում ընթացող բողոքի ցույցին, մասնակիցները պահանջել են, որ հանրահավաքի վայր այցելի Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն:

Եվրոպայի հրապարակում, որտեղ ընթանում է Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործի դատավճռի կապակցությամբ բողոքի ցույցը, մոնտաժված է մեկ էկրան և հավաքվածները ուղիղ միացմամբ դիտում են Թբիլիսիում ընթացող ցույցը:

Բաթումիում ընթացող ցույցի մասնակիցները ասում են, որ մինչև մայրաքաղաքում շարունակվում է ցույցը, նրանք չեն պատրաստվում ցրվել: