Բաթումիում «Ազգային շարժման» քաղաքապետի թեկնածու. Հակասությունների և քաղաքական հայտարարությունների ժամանակը չէ, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել նախընտրական քարոզարշավը
Այժմ հակասությունների և քաղաքական հայտարարությունների ժամանակը չէ, ուստի մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել նախընտրական քարոզարշավը, – սոցցանցում գրում է Բաթումիի «Ազգային շարժման» քաղաքապետի թեկնածուն:
Ինչպես նշում է Գիորգի Կիրթաձեն, Բաթումում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել:
«Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել մեր քաղաքում: Բաթումին սգում է զոհված քաղաքացիների մահը: Այժմ վեճերի և քաղաքական հայտարարությունների ժամանակը չէ: Հետեւաբար, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել նախընտրական քարոզարշավը: Ցավակցում եմ ընտանիքներին, Բաթումիին և համայն Վրաստանին:
Չեմ կարող շնորհակալություն չհայտնել փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներին՝ իրենց անխոնջ ու անձնուրաց աշխատանքի համար: Աշխատանքները շարունակվում են, և մենք հույսը չենք կորցնում, որ ողջ ենք դուրս բերելու ավերակներից», – գրել է Գիորգի Կիրթաձեն:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով վեց մարդ է մահացել: Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 7 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:
Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: