Բաթումիում, «Ազգային շարժման» գրասենյակի մոտ աղմուկ էր
Բաթումիում, «Ազգային շարժման» գրասենյակի մոտ աղմուկ էր

Բաթումիում, «Ազգային շարժման» գրասենյակի մոտ աղմուկ էր: «Վրացական երազանքի» կողմնակիցները գրասենյակի մոտ էին տարել ավելներ և շենքի վրա փորձում էին փակցնել պաստառներ: Նրանց խոսքով, այս գործողությունը պատասխան է ընդդիմության կողմնակիցների երեկվա գործողություններին:

«Երեկ նրանք խախտել են պարետային ժամը, շրջապատել են մեր գրասենյակը, պաստառներ պակցրել, այս պահվածքը նորմալ է, ու մերը ո՞չ: Սրանք Միշայի ստրուկներն են», – հայտարարել է «Վրացական երազանքի» ակտիվիստներից մեկը:

Միաևնույն ժամանակ, ըստ «Ազգային շարժման» ներկայացուցիչ, Միրդաթ Քամադաձեի, ինքը չի հասկանում, թե ինչի դեմ են բողոքում կուսակցության գրասենյակ եկած մարդիկ:

«Չենք հասկացել, թե ինչի դեմ էին բողոքում այս մարդիկ, հարցրինք, միգուցե ձեր բողոքը մոտ է տրամաբանությանը, նրանք բան չասացին և հեռացան: Նրանք շրջեցին ամբողջ քաղաքով մեկ, եկան այստեղ և չգիտեն, թե ինչ են ուզում: Նրանք այստեղ աղմկելու հանձնարարություն ունեին: Մեր կողմից ոչ մի ագրեսիա չի եղել», – ասել է Միրդաթ Քամադաձեն:

«Վրացական երազանքի» ու «Ազգային շարժման» ակտիվիստները բանավոր դիմակայեցին միմյանց:

Այս պահին«Ազգային շարժման» գրասենյակի մոտ հանդարտ է, բայց ոստիկանությունը մնում է տեղում: