Բաթումիում ավտովթարի հետևանքով զոհվել է 6-ամյա երեխա
Բաթումիում ավտովթարի հետևանքով զոհվել է 6-ամյա երեխա

Բաթումիում ավտովթարի հետևանքով զոհվել է 6-ամյա աղջիկ:

Երեխային ավտոմեքենան վրաերթի է ենթարկել այն պահին, երբ նա իր հոր և եղբոր հետ անցնում էր փողոցը:

Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը երեխային հայտնաբերել է մահացած:

Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի շահագործման կարգի խախտում, որին հետևել է մահ: