Բաթումիում, Շերիֆ Խիմշիաշվիլու 15 համարում, կողոպտել են կայանատեղիում կանգնած ավտոմեքենան:
Դեպքը տեղի է ունեցել բազմամարդ վայրում: Ականատեսների խոսքով, ավտոմեքենան հավանաբար կողոպտել են դեռահասները:
Ավտոմեքենայի սեփականատիրոջ խոսքով, գողացել են երկու դրամապանակ որոշ գումարով և փաստաթղթեր, այդ թվում՝ վարորդական վկայական:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, փաստով հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 177-րդ հոդվածով, որը ենթադրում է գողություն: