Բաթումիում առավոտից դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը
Բաթումիում առավոտից դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Դադարել է աշխատել 120 ավտոբուս և 600 միկրոավտոբուս:
«Ըստ նոր կանոնակարգի, դադարեցնում ենք աշխատանքը: 120 ավտոբուս այլևս չի աշխատում: Դա կշարունակվի, մինչև համակարգող խորհուրդը չկայացնի համապատասխան որոշում: Վարորդներն այս ընթացքում, ինչպես դա տեղի ունեցավ գարնան սահմանափակումների ժամանակ, կստանան իրենց փոխհատուցումը»,- հայտարարել է Բաթումիի ավտոտրանսպորտի տնօրեն Բադրի Փարտենաձեն:
Վաղվանից Բաթումիում սահմանափակվում է նաև միջքաղաքային ավտոտրանսպորտի երթևեկությունը: