Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում առաջիկայում սպասում են վարակակիր բժիշկների ապաքինմանը:
Կլինիկան արդեն լքել է 4 պացիենտ: Նրանք ինքնամեկուսացման մեջ են: Բժշկական հաստատությունում է մնում 33 վարակակիր:
Վարակակիրների մեծ մասն ունի թոքաբորբ: Ծանր վիճակում գտնվող 78-ամյա տղամարդը, ով միացված է արհեստական շնչառության ապարատին, ունի հուսադրող ախտանշաններ:
Բաթումիի լաբորատորիա են մտել մի քանի տասնյակ նմուշներ, որոնց պատասխանները հայտնի կդառնան վաղը:
Վերջին երեք օրն է, Աջարիայում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել: