Բաթումիում 2021 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ողբերգությունից տուժած ընտանիքների համար սկսվել է նոր բնակելի տան շինարարությունը
Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ողբերգությունից տուժած ընտանիքների համար նոր բնակելի տան շինարարությունը։
Ողբերգության վայրում բնակելի համալիրի կառուցման մասին այսօր հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն՝ Բաթումիի քաղաքապետ Արչիլ Չիքովանիի հետ միասին։
Շինարարական աշխատանքները կիրականացնի «Անագի» ընկերությունը։ Բաթումիի ողբերգությունից տուժած բոլոր ընտանիքները լիովին կբավարարվեն նոր բնակելի տնով։
«Բաթումիի ողբերգությունից տուժած ընտանիքների համար սկսվել է նոր բնակելի տան շինարարությունը։ Դա ծանր ողբերգություն էր թե՛ ինձ, թե՛ ողբերգության ականատես բոլոր մարդկանց համար։ Հուսով եմ, որ յուրաքանչյուր ընտանիք կշարունակի խաղաղ ապրել իր նոր տանը»,- ասել է Թոռնիկե Ռեժվաձեն։
Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում բնակելի տան կառուցման համար հատկացվել է ավելի քան 8 մլն լարի։ Աշխատանքները կավարտվեն 2024 թվականի օգոստոսին։
2021 թվականի հոկտեմբերի 8-ին շենքի մեկ մուտքի փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 3 անչափահաս երեխա։ Քաղաքապետարանը տուժած 52 ընտանիքի տեղափոխել է այլընտրանքային տարածք: Միջադեպի պատճառով ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են երեք հոգու:
Տեղեկությունը տարածում է Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունը։