Բաթումիում՝ շենքի փլուզման վայրում, ժամանակավորապես դադարեցնում ենք աշխատանքը, շինարարները պետք է մեզ թույլ տան աշխատանքը շարունակել
Բաթումիում՝ շենքի փլուզման վայրում, ժամանակավորապես դադարեցնում ենք աշխատանքը, շինարարները պետք է մեզ թույլ տան աշխատանքը շարունակել, – ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին:
Նա ասաց, որ շինարարները ենթադրում են, որ դեռ կարող է շենքի փլուզման սպառնալիք լինել:
«Նախ ուզում եմ ցավակցել ընտանիքներին: Շատ բարդ իրավիճակ է: Ինը մարդ է մահացել: Նրանց թվում են երեք անչափահասներ՝ 7, 1.3 և 12 տարեկան երեխաներ: Ցավակցում եմ ընտանիքի բոլոր անդամներին: Շատ ծանր օրեր են: Մի քանի րոպե առաջ գտանք իններորդ մահացածին: Ենթադրում ենք, որ ոչ ոք այլևս անհետ կորած չէ, և որոնումները կդադարեցվեն: Շինարարները ենթադրում են, որ դեռ կարող է վտանգ լինել, և շենքի մի մասը փլուզվել:
Երեք մարդ ձերբակալվել է, հետաքննությունը շարունակվում է: Դժվար է խոսել, պետք է ուսումնասիրել հիմքում, ինչն է դարձել փլուզման պատճառ:: Հետեւաբար, մենք որոշ ժամանակով կդադարեցնենք աշխատանքը, որ շինարարները մեզ թույլ տան շարունակել աշխատանքը, կամ ոչ, որպեսզի մեր աշխատանքը փլուզման պատճառ չդառնա և երկրորդ շենքը չփլուզվի», – ասել է Գոմելաուրին:
Նրա խոսքով, իրավապահները մնում են տեղում:
«Ամենայն հավանականությամբ, այս փողոցը կփակվի, որպեսզի մարդիկ չտեղաշարժվեն: Հետնամասում պատնեշ կկառուցվի, որպեսզի մարդիկ չմտնեն», – ասել է Վախտանգ Գոմելաուրին:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 8 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:
Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: