Բաթումին մոտ ապագայում կունենա 15 նոր մունիցիպալ ավտոբուս, իսկ մինչև տարեվերջ, քաղաքում կտեղաշարժվի 40 ավտոբուս:
15 միավոր ավտոբուսն արդեն մտել է Բաթումիի նավահանգիստ:
Նոր ավտոբուսները քաղաքի փողոցներ առաջին անգամ կհայտնվեն սեպտեմբերի 1-ից՝ «Բաթումոբա» տոնին և առաջին օրը քաղաքացիներին կսպասարկեն անվճար:
Նոր ավտոբուսները հագեցած են GPS և օդորակման համակարգով, ինչպես նաև հարմարեցված են սահմանափակ հնարավորություններով անձանց:
Ավտոբուսների գույնի ընտրության նպատակով Բաթումիի քաղաքապետարանն անցկացնրել էր հարցում: