Բաթումին, որպես անվտանգ զբոսաշրջային ուղղություն հայտնվել է արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում
European Best Destinations-ի կողմից Բաթումին, որպես անվտանգ զբոսաշրջային ուղղություն անվանելուն զուգահեռ, ծովափնյա քաղաքը հայտնվել է արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում:
«Emerging Europe», «Ֆորբս», «Ինտերֆաքս», «Travel News», «Where Minsk», սրանք այն 40-ից ավելի լրատվամիջոցների շարքում են, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում հոդվածներ են հրապարակել Բաթումիի և ընդհանրապես Վրաստանի մասին, թե ինչպես է երկիրը պատրաստ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Հոդվածներում լրագրողները ուշադրություն են դարձնում «կովիդ 19»-ի դեմ պայքարում Վրաստանի հաջողությունների, ինչպես նաև Բաթումիի ՝ որպես անվտանգ, կանաչ գոտու զբոսաշրջային հնարավորությունների մասին:
«Այս տարի ձեր ուղևորության ընտրությունը կարող է սահմանափակ լինել, սակայն Վրաստանը և նրա Սևծովյան մարքարիտ՝ Բաթումին բաց կլինի բիզնեսի և այցելուների համար», – գրում է Emerging Europe ազդեցիկ եվրոպական հրատարակչությունը, որտեղ հոդվածի հեղինակը զբոսաշրջիկներին կոչ է անում իրենց հանգիստը վայելել Աջարիայում: Ըստ հոդվածի հեղինակի, Աջարիայի կառավարության ղեկավարը ամեն ինչ արել է, որպեսզի տարածաշրջանում զբոսաշրջությունը կենդանանա և Բաթումին դառնա «կանաչ գոտի»:
Տարածաշրջանի բազմապիսի զբոսաշրջային ներուժի մասին է գրում նաև ՝ «Forbes»-ը:
«Բաթումին, Աջարիան առաջինն են լինելու, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան հանգստանալ: Այստեղ նրանց սպասում են ծովը, լեռները, պահպանվող տարածքները և զբոսաշրջության տարբեր տեսակներ, որոնք կենտրոնացված են մեկ մարզում»,-գրում է «Ֆորբսի» լրագրողը:
Նմանատիպ բովանդակությամբ հոդվածներ արդեն երկրորդ շաբաթն է հրապարակվում են ՝ Իսրայելում, Լեհաստանում, Լատվիայում և մոտ տասը թիրախային երկրներում:
Տեղեկատվությունը տարածում է Աջարիայի զբոսաշրջության վարչությունը: