Բաթումին ձեռք է բերել Եվրոպայի աճող տուրիստական ուղղության տիտղոս - Զբոսաշրջության «օսկար»
Պորտուգալիայի Մադեիրա քաղաքում զբոսաշրջության ամենահեղինակավոր «World Travel Awards» մրցանակաբաշխության արարողությանը հայտնի է դարձել, որ Բաթումին ձեռք է բերել Եվրոպայի աճող տուրիստական ուղղության տիտղոս: Տեղեկությունն այս մասին հաստատում են Աջարիայի կառավարությունում:
Պորտուգալիայում, զբոսաշրջության ամենահեղինակավոր «World Travel Awards» մրցանակաբաշխությանը Բաթումին ներկայացված էր առաջին անգամ և նրա մրցակիցներներն էին Սոֆիան (Բուլղարիա), Մատերան (Իտալիա), Բաքու (Ադրբեջան), Լյուբլյանա (Սլովակիա), Կուտնա Հորա (Չեխիա) և այլն:
Բաթումիի համար հնարավոր էր քվեարկել միջոցառման պաշտոնական կայքէջում, մինչև ապրիլի 28-ը ներառյալ:
Միջոցառումն անցկացվում է 1993 թվականից: