Բաթումին այս տարի հյուրընկալել է բազմաթիվ միջոցառումներ, ինչը հաստատում է, թե որքանով կարևոր է գործընկերների համար Սև ծովի անվտանգությունը. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաթումիում բացել է Վրաստանի պաշտպանության և անվտանգության 13-րդ կոնֆերանսը (GDSC) և դիմել մասնակիցներին:
Զուրաբիշվիլիի խոսքով, Բաթումին այս տարի հյուրընկալել է բազմաթիվ միջոցառումներ, ինչը հաստատում է, թե որքանով կարևոր է գործընկերների համար Սև ծովի անվտանգությունը:
«Շատ ուրախալի է այն փաստը, որ Բաթումին այսօր հյուրընկալում է կարևոր կոնֆերանս, որն իրոք քարտեզի վրա է դնում՝ Վրաստանը, Բաթումին և Սև ծովը: 2019 թվականին Բաթումիում անց է կացվել Եվրամիության հետ գործընկերության 10 ամյակին նվիրված շատ կարևոր կոնֆերանս, Բաթումի էր ժամանել Հյուսիսատլանտյան խորհրդի ողջ կազմը, այստեղ անց են կացվել այլ կարևոր միջոցառումներ: Բաթումին տարվա ընթացքում ընդունել է մոտ 16 երկրի նավեր, և մինչև տարեվերջ մենք սպասում ենք նաև մի քանի գործընկեր նավերի մուտքը: Սա նշանակում է, որ այս վայրը, Սև ծովը, Վրաստանը և Վրաստանի հետ հարաբերությունները շատ են կարևորում մեր գործընկերները: Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք այսօր հանդիպել ենք»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: