Բաթումին՝ փոթորիկից հետո - Առավոտից ընթանում են ափային գոտու մաքրման աշխատանքները
Բաթումիում մաքրում են փոթորկի հետևանքով աղտոտված բուլվարը: Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Բաթումիում եղանակը բարելավվել է և ծովի ալեկոծումը զգալիորեն նվազել:
Ափային գոտու մաքրման աշխատանքներն սկսվել են այսօր առավոտյան 06:00-ին:
Մաքրման աշխատանքներն անցկացնում են Բաթումիի սանիտարական մաքրման և բուլվարի ծառայությունները: Ծովից դուրս գցված աղբը մաքրելու համար անրաժեշտ կլինի երկու-երեք օր:
Բաթումիի ափին գիշերը հզոր փոթորիկ է մոլեգնել: Նոր բուլվարի վրա հեղեղում էին ալիքները: Ջուրը դուրս էր բերել աղբ, ավազ և քար, խճաքար:
Ականատեսները պատմում են, որ ալիքների մասի մասը հասել է Խիմշիաշվիլու փողոց: