Բաթումիի Թամար Մեֆի պողոտայում  բեռնատարը բախվել է  քաղաքային ավտոբուսին, որի պատճառվ տուժել է վարորդը և հինգ ուղևորները
Բաթումիի Թամար Մեֆի պողոտայում բեռնատարը բախվել է քաղաքային ավտոբուսին, որի պատճառվ տուժել է վարորդը և հինգ ուղևորները

Բաթումիի Թամար թագուհու պողոտայում բեռնատարը բախվել է քաղաքային ավտոբուսին, որի պատճառվ տուժել են վարորդը և հինգ ուղևորները:

Շտապ բուժօգնության մեքենայով վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներին՝ Մեդալֆա կլինիկա։ Վարորդի վիճակը կայուն է: Բժշկի խոսքով՝ վարորդը շուտով դուրս կգրվի կլինիկայից։ Ինչ վերաբերում է տուժած ուղևորներին, երեքը թեթև վնասվածքներ են ստացել և նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երկուսը ուղեղի թեթև ցնցումով մինչ այժմ գտնվում են կլինիկայում։

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով Բաթումի-Քոբուլեթի ավտոճանապարհով տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակվել էր։