Բաթումիի պետական համալսարանի մոտ այսօր վերսկսվել է բողոքի ցույցը։
«Ոչ ռուսական օրենքին» վանկարկում էին հանրահավաքի մասնակիցները:
Ակցիային մասնակցում են չորս բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Նրանք բոյկոտում են ուսումնական գործընթացը՝ ի նշան բողոքի։ Ակցիային միացել են նաեւ դասախոսներից մի քանիսը։
Ուսանողները բողոքի երթ են ծրագրում Բաթումիի փողոցներով։