Բաթումիի օդանավակայանում կանխվել է ավելի քան 133 հազար լարի արժողությամբ չհայտարարագրված ոսկու և արծաթի դուրսբերումը
Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները ՆԳՆ ոստիկանության պահպանության վարչության ավիացիոն անվտանգության բաժնի ծառայողների հետ, Բաթումի օդանավակայան մաքսակետում կանխել են խոշոր չափերով չհայտարարագրված ոսկու և արծաթի ապօրինի արտահանման երկու դեպք։
ՆԳՆ աշխատակիցներն օտարերկրյա քաղաքացիներին պատկանող ձեռքի ուղեբեռի ավիացիոն անվտանգության հսկողության/զննման ժամանակ ուղեւորի պայուսակում հայտնաբերել են ոսկու եւ արծաթի ձուլակտորներ։
Նշված անձանց ինքնությունը պարզելուց հետո, օրենքով նախատեսված միջոցառումները ձեռնարկելու նպատակով, ավիացիոն անվտանգության ներկայացուցիչներն անհապաղ խախտման մասին տեղեկություն են տրամադրել մաքսային վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը, ինչի արդյունքում մաքսային հսկողության շրջանակներում ընթացակարգով, լիազոր մաքսավորները հայտնաբերել են ընդհանուր առմամբ 133 125,24 լարիի ոսկու և արծաթի ձուլակտորներ, ինչպես նաև համաձուլվածքով պատրաստված ոսկու թիթեղներ (ոսկու ընդհանուր քաշը՝ 560,78 գրամ, արծաթը՝ 6230 գրամ)։ Գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։
Նշենք, որ օտարերկրյա պետությունների քաղաքացիները կանաչ միջանցքով լքել են մաքսային անցակետի՝ «Բաթումի օդանավակայան» մաքսային հսկողության գոտին՝ առանց լիազորված մաքսավորին դիմելու և առանց պարտադիր հայտարարագրման։
Եկամուտների ծառայությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագրման նպատակով ուղեւորը բավական է կապ հաստատի մաքսային վարչության համապատասխան աշխատակցի հետ և կատարի համապատասխան ապրանքների պարտադիր հայտարարագրումը։
Տեղեկությունը տարածում է Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը։