Բաթումիի նախկին փոխքաղաքապետ, Զուրաբ Բերիձեի տան մոտ գտնվում են իրավապահներ
Իրավապահները այս պահին գտնվում են Բաթումիի նախկին փոխքաղաքապետ Զուրաբ Բերիձեի տան մոտ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, հավանաբար Բերիձեին հարցաքննում են: Մուտքը, որտեղ ապրում է Բաթումիի նախկին փոխքաղաքապետը, վերահսկում է ոստիկանությունը:
Քննչական գործողությունները, հավանաբար, կապված են այսօր առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած սպանության հետ: Սպանված Անաստասիա Շատալովան և նախկին փոխքաղաքապետը ընդհանուր երեխա ունեն: Շատալովան պահանջում էր նրա վերադարձը, նրանց միջև վեճ կար:
Թբիլիսիում երիտասարդ կին է սպանվել: Հաղորդվում է, որ կնոջը կրակել են հրազենից: