Բաթումիի նավահանգստում հացադուլի ակցիայի երկու մասնակցի տեղափոխել են հիվանդանոց
Բաթումիի նավահանգստում հացադուլի ակցիայի երկու մասնակցի տեղափոխել են հիվանդանոց: Նրանց ինքնազգացողությունը վատացել է: Շտապ օգնության բրիգադը առաջին օգնություն ցուցաբերելուց հետո որոշել է ցուցարարներին տեղափոխել հիվանդանոց: Բժիշկների հայտարարությամբ, նրանք ունեցել են բարձր ճնշում և սրտի նոպա: Հիվանդներին տեղափոխել են Բաթումիի միջազգային համալսարանային կլինիկա:
Արդեն Բաթումիում է պատվիրակությունը Աստանայից: Նավահանգստի կառավարող ընկերության ներկայացուցիչները հանդիպելու են հացադուլ հայտարարած ցուցարարների հետ: Նավահանգստում է գտնվում Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն: Ցուցարարները պահանջել են, որպեսզի նա ներգրավվի բանակցություններին:
Բաթումիի նավահանգստի վեց աշխատակից արդեն չորրորդ օրն է գործադուլ և հացադուլ է հայտարարել: