Բաթումիի միջազգային հիվանդանոցում կորոնավիրուսից մահացած 22-ամյա հիվանդի մասին արվել է պարզաբանում
Բաթումիի միջազգային հիվանդանոցում կորոնավիրուսից մահացած 22-ամյա հիվանդի մասին արվել է պարզաբանում

Բաթումիի միջազգային հոսպիտալում կորոնավիրուսից մահացել է 22-ամյա պացիենտ:

Ինչպես մեկնաբանում են կլինիկայում, պացիենտի մահվան պատճառ է դարձել ուշացած դիմելը:

«Դեկտեմբերի 12-ին պացիենտին տեղափոխել են թոքերի 80 տոկոս վնասվածքով: Նրա վիճակը եղել է ծայրահեղ բարդ: Մեզ մոտ տեղափոխելուց մի քանի օր անց նա միացվեց արհեստական շնչառության սարքին: Նրա կյանքը փրկելու համար արվեց ամեն բան: Ամեն օր խորհրդատվություններ էին անցկացվում Թբիլիսիում առաջատար մասնագետների հետ, սակայն նրա կյանքը չհաջողվեց փրկել»,- հայտարարել են Բաթումիի միջազգային հոսպիտալում: