Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում ապաքինվել է ևս երեք պացիենտ
Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում ապաքինվել է ևս երեք պացիենտ

Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում ապաքինվել է ևս երեք վարակակիր։

Կրկնակի թեստավորումից հետո «Կովիդ -19» -ը բացասական էր:

Հավանաբար, նրանք այսօր դուրս կգրվեն կլինիկայից: Այսպիսով, նշված բժշկական հաստատությունում վարակվածների թիվը կրճատվել է՝ կազմելով 28:

Հատկանշական է, որ մոտ ապագայում բժիշկները սպասում են ևս տաս հիվանդի ապաքինմանը:

Այսօր, երկու ապաքինվածները, այսպես կոչված, Քոբուլեթիի կլաստերից էին:

Ինչ վերաբերում է վարակված հիվանդների առողջական վիճակին, ապա կրիտիկական հիվանդի վիճակը բարելավվել է, և բժիշկները չեն բացառում այն ​​մի քանի օրվա ընթացքում արհեստական շնչառության ապարատից հեռացնեն: