Բաթումիի մարզադաշտը «FIABCI» համաշխարհային կոնգրեսում արժանացել է անշարժ գույքի Օսկարին
Բաթումիի մարզադաշտը «FIABCI» համաշխարհային կոնգրեսում արժանացել է անշարժ գույքի Օսկարին

Բաթումիի մարզադաշտը «FIABCI» համաշխարհային կոնգրեսում արժանացել է անշարժ գույքի Օսկարին։ Այս մասին տեղեկությունը տարածում է Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն։

Մրցանակը Թոռնիկե Ռիժվաձեին շնորհվել է Մայամիում կայացած «FIABCI World Congress» մրցանակաբաշխության ժամանակ։

«Շնորհավորում եմ բոլորին այս կարևոր ճանաչման կապակցությամբ։ Մեզ շատ հաղթանակներ են սպասում»,- գրել է Ռիժվաձեն։

Բաթումիի մարզադաշտն առաջադրվել է լավագույն հանրային ենթակառուցվածք անվանակարգում։