Բաթումիի կովիդ-հյուրանոցում զոհվել է կորոնավիրուսով վարակված 41-ամյա կին
Բաթումիի կովիդ-հյուրանոցում զոհվել է կորոնավիրուսով վարակված 41-ամյա կին

Բաթումիի կովիդ-հյուրանոցներից մեկում զոհվել է կորոնավիրուսով վարակված 41-ամյա կին:

Այս մասին տեղեկությունը հաստատել է Բաթումիում գտնվող Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան:

«Սա եղել է անսպասելի մահ, երեկ երեկոյան նրա հետ են զրուցել ընտանիքի անդամները, բժիշկները, հավանաբար, թրոմբային բարդություն է եղել»,- հայտարարել է Թամար Գաբունիան: